Մեդլայն Կլինիկ

Հարգելի այցելու

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը 20 տարի շարունակ ապահովում է բարձրակարգ բժշկական ծառայություններ՝ համատեղելով փորձառու բժիշկների պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից սարքավորումները և հիվանդակենտրոն մոտեցումը։

Մեր մասնաճյուղերում իրականացվում են 50-ից ավելի բժշկական ծառայություններ՝ սկսած տնային կանչերից և նեղ մասնագետների խորհրդատվություններից մինչև լաբորատոր ախտորոշում, ճառագայթային հետազոտություններ և վիրաբուժական ծառայություններ։

Յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ մենք կիրառում ենք անհատական մոտեցում՝ հիմնված արդի բուժման ստանդարտների և ապացուցողական բժշկության սկզբունքների վրա։

Բաժանորդագրվել
Հատուկ առաջարկ

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը միշտ հոգ է տանում իր այցելուների մասին՝ առաջարկելով բարձրորակ բժշկական ծառայություններ, մենք հավատում ենք, որ առողջությունը և գեղեցկությունը հասանելի պետք է լինեն բոլորին:

Այս առիթով, ուրախ ենք ներկայացնել մեր հատուկ առաջարկները, որոնք հնարավորություն կտան ձեզ օգտվել մեր ծառայություններից առավել մատչելի պայմաններով:

Բարիատրիկ վիրահատություն

Բարիատրիկ վիրաբուժությունը արդյունավետ մեթոդ է ավելորդ քաշի դեմ պայքարում, որը ոչ միայն նպաստում է քաշի զգալի նվազեցմանը այլև բարելավում է ուղեկցող հիվանդությունների ընթացքը։ Վիրահատությունից հետո հիվանդը ձեռք է բերում …

Տեսնել ավելին

Աբդոմինոպլաստիկա

Աբդոմինոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում են որովայնի առաջային պատի ճարպային շերտերը և ավելորդ մաշկը, վերականգնվում են որովայնի մկանների ամրությունը։ Այն օգնում է ստանալ հարթ և գեղեցիկ որովայն, …

Տեսնել ավելին
Ծառայություններ

Բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ՝ նորագույն սարքավորումներով և փորձառու մասնագետների կողմից:

Վիրաբուժական

Ընդհանուր վիրաբուժական միջամտություններ՝ փորձառու ընդհանուր վիրաբույժների թիմով։

Իմանալ ավելին

Ակնաբանական

Աչքի հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և վիրահատություններ՝ նորագույն տեխնոլոգիաներով և անհատական մոտեցմամբ։

Իմանալ ավելին

Գինեկոլոգիական

Կանանց առողջության պահպանում՝ գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելումից մինչև վիրահատական միջամտություններ։

Իմանալ ավելին

Ուրոլոգիական

Միզասեռական համակարգի խնդիրների ախտորոշում և բուժում՝ ժամանակակից մեթոդներով և փորձառու ուրոլոգների կողմից։

Իմանալ ավելին

Վնասվածքաբանական և օրթոպեդիկ

Հենաշարժական համակարգի վնասվածքների և հիվանդությունների արդյունավետ բուժում՝ վերականգնողական ամբողջական ծրագրերով։

Իմանալ ավելին

Քիթ-կոկորդ ականջաբանական

ՔԿԱ հիվանդությունների բուժում՝ ժամանակակից լուծումներով և նվազագույն ինվազիվ մոտեցումներով։

Իմանալ ավելին

Պլաստիկ վիրաբուժական

Էսթետիկ և վերականգնողական վիրահատություններ՝ Ձեր ցանկություններին համապատասխան՝ բարձր որակով և անվտանգությամբ։

Իմանալ ավելին

Ճառագայթային ախտորոշիչ

Հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշում՝ նորագույն ճառագայթային սարքավորումներով (ՀՇ, ՈՒՁՀ, Ռենտգեն, Մամմոգրաֆիա)։

Իմանալ ավելին

Օնկովիրաբուժական

Ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների և ժամանակակից սարքավորումների շնորհիվ։

Իմանալ ավելին

Անոթային վիրաբուժական

Անոթային հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ նորագույն վիրահատական մեթոդներով և փորձառու թիմով։

Իմանալ ավելին

Լաբորատորիա

Լաբորատոր հետազոտությունների լայն սպեկտր՝ ճշգրիտ և հուսալի արդյունքներով՝ Ձեր առողջության մանրամասն գնահատման համար։

Իմանալ ավելին

Ծանոթացեք մեր բոլոր բժշկական ծառայություններին:

Իմանալ ավելին
Մեր մասին

Մեդլայն Կլինիկ-ը 2005թ-ից հոգ է տանում Ձեր առողջության մասին՝ մատուցելով որակյալ բժշկական ծառայություններ: Մեր ուղին սկսվել է տնային այցելություններից՝ շարունակական զարգացումով․ 2013թ-ին բացվեց մեր ժամանակակից բուժկենտրոնը, իսկ 6 տարի անց իրականություն դարձավ Հալաբյան մասնաճյուղը:

Այսօր մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ՝ փորձառու մասնագետների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Մեր առաքելությունն է ապահովել բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ հիմնված նվիրումի, պատասխանատվության և հոգատարության վրա:

Իմանալ ավելին
Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։

Ուղարկելով հայտը՝ Դուք համաձայնություն եք տալիս Ձեր անձնական տվյալների մշակմանը՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված Գաղտնիության քաղաքականության։

Ապահովագրական ընկերություններ

Մեդլայն բժշկական կենտրոնը համագործակցում է ՀՀ բոլոր և մի շարք արտասահմանյան ապահովագրական ընկերությունների հետ։

Անձնակազմ

Ծանոթացեք Մեդլայն ընտանիքին՝ մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը դարձրել են Ձեր առողջության պահպանման գրավականը:

Կարծիքներ

Ծանոթացեք մեր այցելուների կարծիքներին և արձագանքներին՝ նրանք կիսում են իրենց փորձառությունները Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնի վերաբերյալ։

I had my first appointment this week and couldn’t be happier. The staff was really nice and friendly. I met with the nurse first who took my blood pressure and temperature and she was very....
Azat Poghosyan
Попал в эту больницу из-за воспалившегося аппендицита, делали операцию по его удалению и затем лежал в стационаре чуть больше 5 дней. Помогли мне максимально оперативно и чутко в день приезда и операции (а это, на....
Nikita Fedin
Обратился в больницу, помог врач-хирург общей практики Ваган Артюшевич Петросян - профессионал высочайшего уровня, благодаря которому абсцесс прошёл без малейших осложнений, а заодно (да, и так бывает) по моей просьбе он удалил старую липому. Очень....
Vladimir
Обращался к хирургу Вагану Петросяну. Всё прошло отлично, с моей проблемой разобрался и даже помог купить нужное лекарство в аптеке! Очень хорошее отношение к пациенту.
FaceHoof
Попал к очень хорошему специалисту, он помог быстро решить проблему, от которой я страдал больше месяца.
Spoiled Cyborg
Я обратился в клинику в первый раз с острым холециститом, меня оперативно обследовали и вскоре прооперировали. На всех этапах ко мне относились с вниманием, доброжелательностью и заботой. Хоть это была моя первая операция, было не....
TianaTours
Спасибо всем,мне очень понравилось,они все мне помагли...
Nunik Harutyunyan
Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում դուք կգտնեք պատասխաններ հաճախ տրվող հարցերին՝ մեր ծառայությունների, աշխատանքային ժամերի, գրանցման կարգի և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1

Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա

Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ), սոցիալական քարտ և Երևանում քաղաքում բնակվելու մասին հավաստող փաստաթուղթ (անձնագրի մեջ նշված չլինելու դեպքում)։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Առաջին այցի համար անհրաժեշտ է ունենալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ) և, եթե առկա է, ձեր ապահովագրական քարտը։ Եթե ունեք նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները, ցանկալի է դրանք ևս ներկայացնել։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Հետազոտությունների արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից, էլեկտրոնային փոստով (նախապես համաձայնություն տալով)։ Ավելի մանրամասն տեղեկատվություն տրվում է տեղում՝ ընդունարանում։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մեդլայն Կլինիկի ամբուլատոր ծառայությունների աշխատանքային ժամերն են՝

Ռոստովյան մասնաճյուղ – երկ-ուրբ՝ ժամը 9:00-18:00, իսկ թերապևտի ծառայությունը՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրերին՝ ժամը 9:00-15:00։

Հալաբյան մասնաճյուղ – երկ-ուրբ՝ ժամը 9:00-18:00, շաբ՝ ժամը 9:00-15:00։

Պուշկին մասնաճյուղ – երկ-ուրբ՝ ժամը 9:00-18:00, շաբ՝ ժամը 9:00-15:00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, Medline Clinic-ը տրամադրում է նաև օնլայն խորհրդատվություններ որոշ մասնագետների կողմից։ Խորհրդատվության համար անհրաժեշտ է կապ հաստատել մեր ընդունարանի հետ և նախապես գրանցվել։

Բաժանորդագրվել նորություններին
Բաժանորդագրվել նորություններին