Քիթ-կոկորդ-ականջաբանական (ԼՕՌ) ծառայություն
Ազատ շնչառությունն ու լավ լսողությունը կյանքի որակի կարևորագույն բաղադրիչներն են, որոնց վերականգնմանն է ուղղված Մեդլայն Կլինիկի մասնագետների ամենօրյա աշխատանքը։ Մենք առաջարկում ենք ԼՕՌ պաթոլոգիաների համալիր բուժում՝ կիրառելով էնդոսկոպիկ և միկրովիրաբուժական ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մեր բժիշկները հաջողությամբ իրականացնում են միջնապատի ուղղման, քթի պոլիպների հեռացման, նշիկների և հարքթային խոռոչների բուժման միջամտություններ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում քթի պլաստիկային (ռինոպլաստիկա)՝ համադրելով էսթետիկ գեղեցկությունը շնչառական ֆունկցիայի լիարժեք պահպանման հետ։
Գրանցվել
խորհրդատվության
Զանգահարեք մեզ կամ լրացրեք հայտի ձևը՝ մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, մասնաճյուղը և այցի ժամանակը ընտրելու համար։
