Ընդհանուր վիրաբուժության ծառայություն

Մեդլայն Կլինիկի վիրաբուժության ծառայությունը տրամադրում է վիրաբուժական պաթոլոգիաների ախտորոշման և՛ պլանային, և՛ անհետաձգելի բուժման ծառայությունների լայն շրջանակ։ Մեր փորձառու վիրաբույժները կիրառում են ինչպես ավանդական, այնպես էլ քիչ ինվազիվ (լապարոսկոպիկ) տեխնիկաներ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին։ Մենք իրականացնում ենք ինչպես նախավիրահատական հետազոտություններ, այնպես էլ բարդ վիրահատական միջամտություններ՝ որովայնի խոռոչի օրգանների, ճողվածքների, լեղապարկի, ստամոքս-աղիքային տրակտի և փափուկ հյուսվածքների հիվանդությունների բուժման համար։ Յուրաքանչյուր վիրահատություն իրականացվում է բարձրակարգ սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով հետվիրահատական արագ ապաքինում և անվտանգություն։

Բաժանորդագրվել նորություններին
Բաժանորդագրվել նորություններին