Վնասվածքաբանական և օրթոպեդիկ ծառայություն

Մեր կենտրոնում հենաշարժական համակարգի բարդ խնդիրները ստանում են արմատական լուծումներ՝ շնորհիվ բժշկական նորագույն մոտեցումների կիրառման։ Բաժանմունքի մասնագիտացված թիմը իրականացնում է ոչ միայն կոտրվածքների, հոդախախտերի և սպորտային վնասվածքների բուժում, այլև բնածին ու ձեռքբերովի դեֆորմացիաների շտկում։ Հատուկ տեղ են զբաղեցնում խոշոր հոդերի (կոնքազդրային, ծնկան) էնդոպրոթեզավորումն ու արթրոսկոպիկ միջամտությունները։ Բուժման ողջ գործընթացը՝ ճշգրիտ ախտորոշումից մինչև վերականգնողական թերապիա, նպատակաուղղված է պացիենտի շարժունակության վերականգնմանն ու ակտիվ կենսակերպին շուտափույթ վերադարձին։

    Գրանցվել
    խորհրդատվության

    Զանգահարեք մեզ կամ լրացրեք հայտի ձևը՝ մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, մասնաճյուղը և այցի ժամանակը ընտրելու համար։

    Բժշկական խորհրդատվություն