Առաքելություն
Մեր առաքելությունն է ապահովել բարձրակարգ, անվտանգ և մարդակենտրոն բժշկական ծառայություններ՝ հիմնված մասնագիտական էթիկայի, շարունակական զարգացման և անհատական մոտեցման վրա։
Մեդլայն Կլինիկ-ը 2005թ-ից հոգ է տանում Ձեր առողջության մասին՝ մատուցելով որակյալ բժշկական ծառայություններ: Մեր ուղին սկսվել է տնային այցելություններից՝ շարունակական զարգացումով․ 2013թ-ին բացվեց մեր ժամանակակից բուժկենտրոնը, իսկ 6 տարի անց իրականություն դարձավ Հալաբյան մասնաճյուղը: Այսօր մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ՝ փորձառու մասնագետների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Մեր առաքելությունն է ապահովել բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ հիմնված նվիրումի, պատասխանատվության և հոգատարության վրա:

Մեր առաքելությունն է ապահովել բարձրակարգ, անվտանգ և մարդակենտրոն բժշկական ծառայություններ՝ հիմնված մասնագիտական էթիկայի, շարունակական զարգացման և անհատական մոտեցման վրա։
Մեր տեսլականն է լինել առողջապահական առաջատար կենտրոն՝ առաջարկելով գիտելիքի, փորձի և նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված բարձրակարգ բժշկական ծառայություններ՝ ի նպաստ հիվանդների առողջության և կյանքի որակի բարելավման։
Մեր արժեքներն են՝ հոգատարություն և հարգանք, մասնագիտական պատասխանատվություն, նորարարություն և զարգացում, թափանցիկություն և վստահություն, հասանելիություն և հավասարություն։
Ծանոթացեք Մեդլայն ընտանիքին՝ մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը դարձրել են Ձեր առողջության պահպանման գրավականը:
Օգտակար տեղեկություն
Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43
Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։
Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։
Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։
Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։
Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։
Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։