Ախալազիայի ախտորոշում և բուժում

Ախալազիան կերակրափողի շարժողական ֆունկցիայի առաջնային խանգարում է, որը բնորոշվում է ստորին կերակրափողային սֆինկտերի թուլացման անհնարինությամբ և կերակրափողի մկանների կծկողականության (պերիստալտիկայի) բացակայությամբ։ Այս վիճակը հանգեցնում է սննդի անցման դժվարացմանը դեպի ստամոքս։ «Մեդլայն Կլինիկ»-ում իրականացվում է ախալազիայի համալիր ախտորոշում, որը ներառում է էնդոսկոպիկ զննում (գաստրոսկոպիա), ռենտգենաբանական հետազոտություն կոնտրաստ նյութով և կերակրափողի մանոմետրիա՝ օրգանի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար։ Բուժման մարտավարությունն ուղղված է ստորին կերակրափողային սֆինկտերի ճնշման նվազեցմանը և կլման գործընթացի բարելավմանը։ Թերապևտիկ մոտեցումները ներառում են պնևմատիկ դիլատացիան (ընդլայնում) և դեղորայքային բուժումը։ Այն դեպքերում, երբ կոնսերվատիվ մեթոդները բավարար չեն, իրականացվում է վիրահատական բուժում՝ հիմնականում լապորոսկոպիկ եղանակով (Հելլերի միոտոմիա)։ Մասնագետների կողմից իրականացվող հսկողությունը թույլ է տալիս կանխել կերակրափողի լայնացումը և ապահովել մարսողության բնականոն ընթացքը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել գաստրոէնտերոլոգի խորհրդատվության

Ախալազիայի կասկածի դեպքում մասնագիտական օգնությունը ցուցված է հետևյալ ախտանիշների առկայության ժամանակ.
  • Կլման դժվարացում (դիսֆագիա)՝ ինչպես պինդ, այնպես էլ հեղուկ սննդի դեպքում,
  • Չմարսված սննդի հետհոսք (ռեգուրգիտացիա) դեպի բերանի խոռոչ կամ կոկորդ,
  • Ցավ կամ ճնշման զգացողություն կրծքավանդակի հետևում,
  • Այրոցի զգացողություն, որը չի անցնում հակաթթվային դեղերի ընդունումից,
  • Անբացատրելի քաշի կորուստ և ախորժակի անկում,
  • Գիշերային հազ կամ խեղդոցի զգացողություն՝ սննդի ասպիրացիայի պատճառով։
Ժամանակին կատարված ախտորոշումը հնարավորություն է տալիս ընտրել բուժման օպտիմալ մեթոդը և կանխել կերակրափողի անդառնալի փոփոխությունները։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։