Գաստրիտի ախտորոշում և բուժում

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է ունենալ տարբեր պատճառագիտություն և կլինիկական դրսևորումներ։ Մեդլայն Կլինիկայում իրականացվում է սուր, քրոնիկական, ատրոֆիկ, էոզինոֆիլային և աուտոիմուն գաստրիտների համալիր ախտորոշում և բուժում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հելիկոբակտեր պիլորիի հետ ասոցացված գաստրիտների հայտնաբերմանը, քանի որ այս վարակը հանդիսանում է լորձաթաղանթի կառուցվածքային փոփոխությունների և խոցերի առաջացման հիմնական գործոններից մեկը։ Բուժման գործընթացը հիմնված է ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում՝ գաստրոսկոպիայի և լաբորատոր թեստերի արդյունքների վրա։ Յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատական թերապևտիկ սխեմա, որը կարող է ներառել հակաբակտերիալ թերապիա (էրադիկացիա), ստամոքսահյութի թթվայնության կարգավորում և սննդակարգի վերաբերյալ ցուցումներ։ Մասնագետների նպատակն է վերացնել բորբոքային օջախը, կանխել լորձաթաղանթի հետագա ատրոֆիան և նվազեցնել հնարավոր բարդությունների զարգացման ռիսկը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել գաստրոէնտերոլոգի խորհրդատվության

Գաստրիտի տարբեր ձևերը պահանջում են մասնագիտական մոտեցում հետևյալ ախտանիշների կամ ցուցումների առկայության դեպքում.
  • Ցավի կամ այրոցի զգացողություն որովայնի վերին հատվածում (էպիգաստրալ շրջան),
  • Սրտխառնոց, փսխում կամ ախորժակի կայուն անկում,
  • Ծանրության զգացողություն և փքվածություն սնունդ ընդունելուց հետո,
  • Բերանում տհաճ համ կամ հաճախակի հետբերումներ,
  • Գաստրոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերված լորձաթաղանթի փոփոխություններ,
  • Հելիկոբակտեր պիլորի վարակի առկայություն՝ հաստատված լաբորատոր թեստերով։
Ժամանակին սկսված բուժումը հնարավորություն է տալիս վերականգնել ստամոքսի ֆունկցիոնալ վիճակը և կանխել հիվանդության քրոնիկական ընթացքը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։