Հելիկոբակտեր պիլորիի ախտորոշում և բուժում

Հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori) բակտերիա է, որն ախտահարում է ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթը՝ հանդիսանալով քրոնիկական գաստրիտի և խոցային հիվանդության զարգացման հիմնական պատճառներից մեկը։ «Մեդլայն Կլինիկ»-ում իրականացվում է այս վարակի համալիր ախտորոշում, որը ներառում է ինչպես ոչ ինվազիվ մեթոդներ (շնչառական ուրեազային թեստ, կղանքում անտիգենի որոշում), այնպես էլ էնդոսկոպիկ զննում (գաստրոսկոպիա)՝ բիոպսիայով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել բակտերիայի առկայությունը, այլև ճշգրիտ գնահատել լորձաթաղանթի վնասման աստիճանը։   Բուժման գործընթացը հիմնված է ապացուցողական բժշկության սկզբունքների վրա և ուղղված է վարակի լիարժեք վերացմանը (էրադիկացիա)։ Թերապիան ներառում է հակաբակտերիալ դեղամիջոցների և ստամոքսի թթվայնությունը նվազեցնող պրեպարատների համակցված կիրառում։ Մասնագետներն ապահովում են պացիենտների դինամիկ հսկողություն՝ բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Այն դեպքերում, երբ Հելիկոբակտեր պիլորիի տևական ազդեցությունը հանգեցրել է խոցի բարդությունների (օրինակ՝ թափածակման կամ նեղացման), կարող է դիտարկվել վիրահատական, այդ թվում՝ լապորասկոպիկ միջամտությունների անհրաժեշտությունը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել գաստրոէնտերոլոգի խորհրդատվության

Հելիկոբակտեր պիլորի վարակի կասկածի դեպքում մասնագիտական օգնությունը ցուցված է հետևյալ ախտանիշների առկայության ժամանակ.
  • Ցավ կամ այրոցի զգացողություն որովայնի վերին հատվածում (էպիգաստրալ շրջան), որը կարող է ուժեղանալ քաղցած վիճակում,
  • Հաճախակի կրծքայրոց, զկրտոց կամ թթու հետբերումներ,
  • Ծանրության և արագ հագեցման զգացողություն սնունդ ընդունելիս,
  • Սրտխառնոց, որը կարող է ուղեկցվել փսխումով,
  • Անբացատրելի ախորժակի անկում և քաշի կորուստ,
  • Ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն կամ ստամոքսի քաղցկեղ ընտանեկան անամնեզում։
Ժամանակին կատարված ախտորոշումը և թերապիան հնարավորություն են տալիս վերացնել վարակը և խուսափել լորձաթաղանթի վտանգավոր փոփոխություններից։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։