Լյարդի էխինոկոկային ախտահարման ախտորոշում և բուժում

Լյարդի էխինոկոկոզը մակաբուծային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանի հյուսվածքում էխինոկոկային կիստաների ձևավորմամբ։ Այս վիճակը հարուցվում է Echinococcus տեսակի ժապավենաձև որդերի թրթուրային փուլով և պահանջում է մասնագիտացված մոտեցում՝ բարդությունները կանխելու համար։ «Մեդլայն Կլինիկ»-ում իրականացվում է համալիր ախտորոշում, որը ներառում է սերոլոգիական հետազոտություններ (հակամարմինների որոշում) և բարձր հստակության գործիքային զննում (ՈւՁՀ, ՀՇ կամ ՄՌՏ)՝ կիստաների չափսերը, տեղակայումը և կենսունակությունը գնահատելու համար։ Բուժման հիմնական մեթոդը վիրահատական միջամտությունն է, որի նպատակն է մակաբուծային կիստայի հեռացումը և օրգանի ֆունկցիայի պահպանումը։ Կախված կիստայի փուլից և տեղակայումից՝ կիրառվում են բաց կամ լապորոսկոպիկ եղանակներ, ինչպես նաև պերկուտան (մաշկանց) մեթոդներ։ Վիրահատական բուժումը զուգակցվում է հակամակաբուծային դեղորայքային թերապիայի հետ՝ հիվանդության կրկնությունը (ռեցիդիվը) բացառելու նպատակով։ Մասնագետների կողմից իրականացվող հսկողությունը թույլ է տալիս կառավարել բուժման ընթացքը և կանխել կիստայի պատռվածքը կամ վարակի տարածումը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել գաստրոէնտերոլոգի խորհրդատվության

Լյարդի էխինոկոկոզի կասկածի դեպքում մասնագիտական օգնությունը ցուցված է հետևյալ ախտանիշների կամ գործոնների առկայության ժամանակ.
  • Մշտական բութ ցավ կամ ծանրության զգացողություն աջ ենթակողային շրջանում,
  • Որովայնի վերին հատվածում շոշափվող անցավ գոյացություն,
  • Անբացատրելի ալերգիկ ռեակցիաներ (քոր, ցան), որոնք կարող են վկայել կիստայի թափանցելիության մասին,
  • Մաշկի կամ աչքի սպիտուցների դեղնություն (դեղնուկ),
  • Գործիքային հետազոտությամբ (ՈւՁՀ, ՀՇ) հայտնաբերված կիստոզ օջախներ լյարդում,
  • Ընդհանուր թուլություն և պարբերական ջերմության բարձրացում։
Ժամանակին կատարված ախտորոշումը հնարավորություն է տալիս ընտրել բուժման օպտիմալ մեթոդը և կանխել կիստայի պատռվածքի հետ կապված ծանր հետևանքները։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։