Ճառագայթային կոլիտի ախտորոշում և բուժում

Ճառագայթային կոլիտը հաստ կամ ուղիղ աղու լորձաթաղանթի բորբոքումն է, որն առաջանում է փոքր կոնքի կամ որովայնի խոռոչի օրգանների ուռուցքային հիվանդությունների ճառագայթային թերապիայի հետևանքով։ Այն կարող է դրսևորվել սուր կամ քրոնիկական ձևերով՝ հանգեցնելով լորձաթաղանթի կառուցվածքային փոփոխությունների, անոթների լայնացման կամ խոցերի ձևավորման։ «Մեդլայն Կլինիկ»-ում իրականացվում է այս վիճակի համալիր ախտորոշում, որը ներառում է անամնեզի մանրակրկիտ վերլուծություն և էնդոսկոպիկ զննում (կոլոնոսկոպիա կամ սիգմոիդոսկոպիա)՝ ախտահարման աստիճանը և տարածվածությունը գնահատելու նպատակով։ Բուժման մարտավարությունն ուղղված է ախտանիշների մեղմացմանը և լորձաթաղանթի հետագա վնասման կանխմանը։ Թերապևտիկ մոտեցումը ներառում է դեղորայքային բուժում (հակաբորբոքային միջոցներ, կղանքը փափկեցնող դեղեր), սննդակարգի շտկում և կղազատման գործընթացի կարգավորում։ Արյունահոսող անոթների առկայության դեպքում կարող են կիրառվել էնդոսկոպիկ միջամտություններ, իսկ աղիքային անցանելիության խանգարումների կամ խուղակների ձևավորման դեպքում դիտարկվում է վիրահատական բուժման, այդ թվում՝ լապորոսկոպիկ մեթոդների անհրաժեշտությունը։ Մասնագետների կողմից իրականացվող հսկողությունը թույլ է տալիս կառավարել ճառագայթային թերապիայի հետևանքով առաջացած բարդությունները և բարելավել պացիենտի կյանքի որակը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել գաստրոէնտերոլոգի խորհրդատվության

Ճառագայթային կոլիտի կասկածի դեպքում մասնագիտական օգնությունը ցուցված է հետևյալ ախտանիշների առկայության ժամանակ.
  • Ուղիղ աղիքից արյունային արտադրության կամ հետքերի առկայություն,
  • Հաճախակի և ցավոտ կղազատման ցանկություն (տենեզմներ),
  • Քրոնիկական լուծ կամ լորձի առկայություն կղանքում,
  • Որովայնի ստորին հատվածի կամ շեքի շրջանի մշտական ցավեր,
  • Աղիքային անցանելիության խանգարման նշաններ (փորկապություն, փքվածություն),
  • Ճառագայթային թերապիայի անամնեզ՝ զուգակցված նոր առաջացած մարսողական գանգատներով։
Ժամանակին սկսված մասնագիտացված բուժումը հնարավորություն է տալիս վերահսկել հիվանդության ընթացքը և կանխել աղիների ֆունկցիոնալ անբավարարությունը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։