Որովայնի խոռոչի թարախակույտերի դրենավորում

Որովայնի խոռոչի թարախակույտերը (աբսցեսները) տեղայնացված թարախային գոյացություններ են, որոնք առաջանում են բորբոքային պրոցեսների (օրինակ՝ ապենդիցիտի, դիվերտիկուլիտի) կամ նախկինում կատարված վիրահատությունների բարդությունների հետևանքով։ Մեդլայն Կլինիկայում դրանց բուժումն իրականացվում է դրենավորման միջոցով, ինչը թույլ է տալիս հեռացնել թարախային պարունակությունը և վերացնել ինֆեկցիայի օջախը։ Կախված թարախակույտի տեղակայումից, չափսերից և պացիենտի վիճակից՝ կիրառվում է կա՛մ պերկուտան (մաշկանց) դրենավորում՝ ուլտրաձայնային կամ համակարգչային շերտագրման հսկողությամբ, կա՛մ վիրաբուժական եղանակ։ Վիրաբուժական դրենավորման դեպքում կարող են կիրառվել ինչպես բաց, այնպես էլ լապորասկոպիկ մեթոդներ՝ ապահովելով որովայնի խոռոչի լիարժեք սանացիա։ Յուրաքանչյուր միջամտություն պլանավորվում է ախտորոշիչ հետազոտությունների հիման վրա և իրականացվում է բժշկական արձանագրություններին համապատասխան։ Մեդլայն Կլինիկայում գործընթացն ուղղված է պացիենտի վիճակի արագ կայունացմանը, սեպսիսի կանխարգելմանը և կազմակերպվում է հետվիրահատական հսկողությամբ ու նպատակային հակաբիոտիկային թերապիայով։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Որովայնի խոռոչի թարախակույտը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն հետևյալ ախտանիշների կամ հետազոտությունների տվյալների առկայության դեպքում.
  • Սուր, տեղայնացված ցավ որովայնի շրջանում,
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (տենդ) և դող,
  • Ընդհանուր թուլություն, սրտխառնոց կամ փսխում,
  • Որովայնի պատի լարվածություն կամ տեղային այտուցվածություն,
  • Ուլտրաձայնային կամ ՀՇ հետազոտությամբ հայտնաբերված հեղուկային (թարախային) օջախ որովայնի խոռոչում։
Ժամանակին կատարված դրենավորումը հնարավորություն է տալիս արագ վերահսկել ինֆեկցիան և կանխել կյանքին սպառնացող բարդությունները։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։