Լյարդի ատիպիկ մասնահատում

Լյարդի ատիպիկ մասնահատումը վիրաբուժական միջամտություն է, որի նպատակն է օրգանի ախտահարված հատվածի հեռացումը՝ առանց անատոմիական սեգմենտների կամ բլթերի սահմանների պահպանման։ Այս մեթոդը կիրառվում է լյարդի եզակի նորագոյացությունների, կիստաների կամ եզրային տեղակայում ունեցող օջախների դեպքում, երբ հնարավոր է հեռացնել ախտահարված հյուսվածքը՝ առավելագույնս պահպանելով օրգանի առողջ մասը։ Մեդլայն Կլինիկայում միջամտությունն իրականացվում է ինչպես բաց, այնպես էլ լապորասկոպիկ եղանակով՝ կախված օջախի տեղակայումից և չափսերից։ Վիրահատության ընթացքում օգտագործվում են հատուկ սարքավորումներ, որոնք ապահովում են արյան անոթների և լեղածորանների ճշգրիտ մշակումը՝ նվազեցնելով արյան կորստի ռիսկը։ Լապորասկոպիկ մոտեցումը հնարավորություն է տալիս կրճատել հետվիրահատական վերականգնման շրջանը և նվազեցնել հյուսվածքների վնասումը։ Յուրաքանչյուր դեպք պլանավորվում է ՀՇ կամ ՄՌՏ հետազոտությունների տվյալների հիման վրա, և վիրահատությունն իրականացվում է վիրաբուժական ստանդարտներին համապատասխան՝ օրգանի ֆունկցիոնալությունը պահպանելու նպատակով։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Լյարդի ատիպիկ մասնահատումը ցուցված է հետևյալ ախտորոշումների կամ ախտանիշների դեպքում.
  • Լյարդի եզակի բարորակ կամ չարորակ նորագոյացություններ,
  • ՈՒՁՀ կամ ՀՇ հետազոտությամբ հայտնաբերված օջախային փոփոխություններ լյարդում,
  • Լյարդի եզրային տեղակայման մեծ կիստաներ, որոնք առաջացնում են դիսկոմֆորտ,
  • Ծանրության զգացողություն կամ բութ ցավ աջ ենթակողային շրջանում,
  • Լյարդի օջախային վնասվածքներ, որոնք պահանջում են հյուսվածքի մասնակի հեռացում։
Ժամանակին կատարված մասնահատումը թույլ է տալիս հեռացնել ախտահարված օջախը և կանխել հիվանդության հետագա զարգացումը կամ բարդությունների առաջացումը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։