Հաստ աղու աջակողմյան, ձախակողմյան մասնահատում

Հաստ աղու աջակողմյան կամ ձախակողմյան մասնահատումը (հեմիկոլէկտոմիա) վիրահատական միջամտություն է, որի նպատակն է հաստ աղու ախտահարված հատվածի հեռացումը։ Այս վիրահատությունը կիրառվում է չարորակ և բարորակ նորագոյացությունների, դիվերտիկուլիտի, աղիքային անցանելիության խանգարումների կամ անոթային խնդիրների (իշեմիա) դեպքում։ Մեդլայն Կլինիկայում միջամտությունն իրականացվում է ինչպես բաց, այնպես էլ լապորասկոպիկ եղանակով՝ կախված հիվանդության բնույթից, փուլից և տարածվածությունից։ Վիրահատության ընթացքում հեռացվում է աղու համապատասխան սեգմենտը և ձևավորվում է բերանակցում (անաստոմոզ)՝ աղեստամոքսային տրակտի շարունակականությունն ու բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Լապորասկոպիկ մոտեցման դեպքում օգտագործվում են տեսահսկման սարքավորումներ, ինչը թույլ է տալիս կատարել միջամտությունը որովայնի պատի փոքր անցքերի միջոցով՝ նվազեցնելով հյուսվածքների վնասումը։ Վիրահատական թիմն իրականացնում է միջամտությունը՝ հետևելով բժշկական արձանագրություններին և ապահովելով հետվիրահատական մասնագիտական հսկողություն։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Հաստ աղու մասնահատումը ցուցված է հետևյալ ախտորոշումների կամ ախտանիշների առկայության դեպքում.
  • Հաստ աղու հաստատված չարորակ կամ բարորակ նորագոյացություններ,
  • Գործիքային հետազոտությամբ (կոլոնոսկոպիա, ՀՇ) հայտնաբերված օջախային փոփոխություններ,
  • Աղիքային անցանելիության կրկնվող խանգարումներ,
  • Արյունահոսություն աղեստամոքսային տրակտի ստորին հատվածներից,
  • Բարդացած դիվերտիկուլիտ կամ աղու պատի թափածակում (պերֆորացիա),
  • Որովայնի շրջանի մշտական ցավեր և կղազատման ռեժիմի կայուն փոփոխություններ։
Ժամանակին կատարված վիրահատական միջամտությունը հնարավորություն է տալիս հեռացնել ախտահարված օջախը և վերականգնել մարսողական համակարգի գործառույթները։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։