Վիրահատություներ հաստ և բարակ աղիների հիվանդությունների կապակցությամբ

Հաստ և բարակ աղիների հիվանդությունների վիրահատական բուժումը պահանջում է բարձր մասնագիտական պատասխանատվություն և ախտորոշիչ ճշգրիտ մոտեցում։ Մեդլայն Կլինիկայում իրականացվում են աղեստամոքսային տրակտի տարբեր պաթոլոգիաների՝ բարորակ և չարորակ նորագոյացությունների, աղիքային անցանելիության խանգարումների, դիվերտիկուլիտի և բորբոքային այլ հիվանդությունների վիրահատական միջամտություններ։ Մեր փորձառու վիրաբույժները կիրառում են ինչպես ավանդական բաց, այնպես էլ նորագույն լապորասկոպիկ մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել բարդ մասնահատումներ (ռեզեկցիաներ) և վերակառուցողական միջամտություններ՝ առավելագույնս պահպանելով աղիների ֆունկցիոնալությունը։ Մեդլայն Կլինիկայում յուրաքանչյուր վիրահատություն իրականացվում է միջազգային վիրաբուժական արձանագրություններին համապատասխան՝ կիրառելով բարձր հստակության տեսահսկման սարքավորումներ և ժամանակակից կարանյութեր։ Լապորասկոպիկ եղանակով կատարվող միջամտությունները թույլ են տալիս նվազագույնի հասցնել որովայնի խոռոչի օրգանների վնասումը, խուսափել կպումային հիվանդության զարգացումից և ապահովել պացիենտի արագ ապաքինումը։ Մեր թիմը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ՝ սկսած նախավիրահատական համալիր հետազոտություններից մինչև հետվիրահատական մասնագիտացված խնամքը, ինչը երաշխավորում է բուժման բարձր արդյունավետությունն ու կյանքի որակի վերականգնումը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Աղիների հետ կապված խնդիրները կարող են լրջորեն վտանգել առողջությունը, ուստի ախտանիշների առկայության դեպքում մասնագիտական խորհրդատվությունը պարտադիր է։ Դիմե՛ք Մեդլայն Կլինիկի վիրաբույժներին, եթե նկատում եք հետևյալ նշանները.
  • Որովայնի մշտական կամ նոպայաձև ուժեղ ցավեր, որոնք ուղեկցվում են փքվածությամբ,
  • Աղիքային գործունեության կայուն փոփոխություններ (քրոնիկական լուծ կամ փորկապություն),
  • Արյան կամ լորձի առկայություն կղանքում,
  • Աղիքային անցանելիության նշաններ (փսխում, գազերի և կղանքի արտահոսքի բացակայություն),
  • Գործիքային հետազոտությամբ (կոլոնոսկոպիա, ՀՇ) հայտնաբերված նորագոյացություններ կամ պոլիպներ,
  • Անբացատրելի քաշի կորուստ, սակավարյունություն և ընդհանուր թուլություն։
Ժամանակին կատարված վիրահատական միջամտությունը հուսալի միջոց է կանխելու հիվանդության տարածումը և վերականգնելու Ձեր մարսողական համակարգի առողջ աշխատանքը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։