Լյարդի թարախակույտի դրենավորում

Լյարդի թարախակույտի դրենավորումը միջամտություն է, որի նպատակն է օրգանի հյուսվածքում կուտակված թարախային պարունակության հեռացումը։ Կախված թարախակույտի չափսերից և տեղակայումից՝ կիրառվում է կա՛մ պերկուտան (մաշկանց) դրենավորում՝ ուլտրաձայնային կամ համակարգչային շերտագրման հսկողությամբ, կա՛մ վիրաբուժական եղանակ։ Միջամտությունն իրականացվում է ինֆեկցիայի օջախը վերացնելու և օրգանիզմի ընդհանուր վիճակը կայունացնելու համար։ Վիրաբուժական դրենավորման դեպքում կարող են կիրառվել նաև լապորասկոպիկ մեթոդներ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել խոռոչի սանացիա և դրենաժի տեղադրում նվազագույն վնասվածքներով։ Մեդլայն Կլինիկայում գործընթացն իրականացվում է բժշկական արձանագրությունների համաձայն՝ զուգակցվելով հակաբիոտիկային թերապիայի հետ։ Միջամտությունից հետո ապահովվում է մասնագիտական հսկողություն՝ կանխելու համար բորբոքման տարածումը և ապահովելու լյարդի ֆունկցիայի վերականգնումը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Լյարդի թարախակույտը պահանջում է մասնագիտական միջամտություն հետևյալ ախտանիշների կամ հետազոտությունների տվյալների առկայության դեպքում.
  • Բարձր ջերմություն, դող և ուժեղ քրտնարտադրություն,
  • Սուր կամ բութ ցավ աջ ենթակողային շրջանում,
  • Որովայնի վերին հատվածի այտուցվածություն կամ լարվածություն,
  • Սրտխառնոց, փսխում և ախորժակի կորուստ,
  • Ուլտրաձայնային կամ ՀՇ հետազոտությամբ հայտնաբերված հեղուկային (թարախային) օջախ լյարդում։
Ժամանակին կատարված դրենավորումը հնարավորություն է տալիս արագ վերահսկել ինֆեկցիան և կանխել կյանքին սպառնացող բարդությունները։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։