Օղակված աճուկային կամ ազդրային ճողվածքի վիրահատություն

Օղակված աճուկային կամ ազդրային ճողվածքի վիրահատությունը անհետաձգելի միջամտություն է, որն իրականացվում է ճողվածքային պարկում օրգանների (սովորաբար աղիքի կամ ճարպոնի) սեղմման և արյան շրջանառության խանգարման դեպքում։ Վիրահատության նպատակն է ազատել օղակված օրգանները, գնահատել դրանց կենսունակությունը և շտկել որովայնի պատի դեֆեկտը։ Մեդլայն Կլինիկայում միջամտությունն իրականացվում է վիրաբուժական արձանագրությունների համաձայն՝ կիրառելով բաց կամ լապորասկոպիկ եղանակներ՝ կախված կլինիկական իրավիճակից։ Միջամտության ընթացքում, եթե օղակված հյուսվածքները կենսունակ են, կատարվում է ճողվածքի պլաստիկա՝ հաճախ սինթետիկ ցանցային իմպլանտի կիրառմամբ։ Այն դեպքերում, երբ առկա է հյուսվածքների մեռուկացում, իրականացվում է ախտահարված հատվածի մասնահատում (ռեզեկցիա)։ Վիրահատական թիմն ապահովում է շուրջօրյա հսկողություն և հետվիրահատական թերապիա՝ ուղղված բորբոքային պրոցեսների կանխարգելմանը և պացիենտի վիճակի կայունացմանը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Օղակված ճողվածքը կյանքին սպառնացող վիճակ է և պահանջում է շտապ բժշկական օգնություն հետևյալ ախտանիշների դեպքում.
  • Ճողվածքային արտափքման շրջանում հանկարծակի առաջացած սուր ցավ,
  • Արտափքված հատվածի ուղղման անհնարինություն (երբ այն չի վերադառնում որովայնի խոռոչ),
  • Մաշկի գույնի փոփոխություն (կարմրություն, մուգ կապտավուն կամ մանուշակագույն երանգ) ճողվածքի շրջանում,
  • Սրտխառնոց, փսխում և գազերի ու կղանքի արտահոսքի դադարեցում,
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում և ընդհանուր վիճակի վատթարացում։
Ժամանակին կատարված վիրահատական միջամտությունը միակ հուսալի միջոցն է կանխելու հյուսվածքների մեռուկացումը և որովայնամզի բորբոքումը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։