Եղջերաթաղանթի օտար մարմնի հեռացում և բուժում

Եղջերաթաղանթի օտար մարմինները (մետաղական տաշեղներ, փոշի, փայտի մնացորդներ և այլն) հանդիսանում են աչքի սուր վնասվածքի առավել հաճախ հանդիպող տեսակներից, որոնք պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն։ «Մեդլայն Կլինիկ»-ում իրականացվում է աչքի մակերեսի մանրակրկիտ զննում ճեղքային լամպի միջոցով (բիոմիկրոսկոպիա)՝ օտար մարմնի տեղակայումն ու թափանցման խորությունը ճշգրիտ որոշելու համար։ Մասնագիտացված հեռացումը թույլ է տալիս կանխել եղջերաթաղանթի խորը հյուսվածքների վնասումը և բորբոքային ծանր բարդությունների զարգացումը։ Միջամտությունն իրականացվում է տեղային (կաթիլային) անզգայացմամբ, ինչը բացառում է ցավային զգացողությունները պրոցեդուրայի ընթացքում։ Օտար մարմնի հեռացումից հետո իրականացվում է վերքի մակերեսի սանացիա և նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում՝ հակաբակտերիալ և հյուսվածքների վերականգնումը խթանող միջոցների կիրառմամբ։ Մասնագետների կողմից իրականացվող հետվնասվածքային հսկողությունը հնարավորություն է տալիս ապահովել եղջերաթաղանթի լիարժեք թափանցիկությունը և կանխել տեսողության վատթարացումը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել օտար մարմնի հեռացման և բուժման

Մասնագիտական օգնությունը և միջամտությունը անհրաժեշտ են հետևյալ ախտանիշների առկայության դեպքում.
  • Աչքում օտար մարմնի առկայության մշտական զգացողություն,
  • Աչքի սուր ցավ և արտահայտված կարմրություն վնասվածքից հետո,
  • Առատ արցունքահոսություն և լուսավախություն,
  • Տեսողության հանկարծակի մշուշվածություն,
  • Կոպերի այտուցվածություն և աչքը բացելու դժվարություն,
  • Եղջերաթաղանթի վրա տեսանելի օտար մասնիկի կամ պղտորման առկայություն։
Ժամանակին կատարված միջամտությունը հնարավորություն է տալիս կանխել տեսողության կորուստը և ապահովել աչքերի առողջությունը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։