Գլաուկոմայի լազերային բուժում (SLT, YAG իրիդոտոմիա)

Գլաուկոմայի լազերային բուժումը ներառում է միջամտությունների խումբ, որոնք ուղղված են ներակնային ճնշման նվազեցմանը և տեսողական նյարդի պահպանմանը: Սելեկտիվ լազերային տրաբեկուլոպլաստիկան (SLT) կիրառվում է բաց անկյուն գլաուկոմայի դեպքում՝ լազերային էներգիայով ակտիվացնելով հեղուկի արտահոսքի բնականոն ուղիները: YAG լազերային իրիդոտոմիան նախատեսված է փակ կամ նեղ անկյուն գլաուկոմայի համար, որի ընթացքում ծիածանաթաղանթի վրա ձևավորվում է միկրոբացվածք՝ աչքի առաջային և հետին խոռոչների միջև հեղուկի հավասարակշռված շրջանառությունն ապահովելու նպատակով: «Մեդլայն Կլինիկ»-ում այս միջամտությունն իրականացվում է ամբուլատոր պայմաններում՝ առանց վիրահատական կտրվածքների։ Լազերային բուժումը կատարվում է տեղային (կաթիլային) անզգայացմամբ և տևում է ընդամենը մի քանի րոպե։ Յուրաքանչյուր միջամտություն պլանավորվում է գոնիոսկոպիայի և OCT հետազոտությունների տվյալների հիման վրա, ինչն ապահովում է թիրախային ազդեցություն և նվազագույնի հասցնում հարակից հյուսվածքների վնասումը։ Մասնագետների կողմից իրականացվող հսկողությունը հնարավորություն է տալիս կայունացնել պացիենտի վիճակը և նվազեցնել կամ վերացնել դեղորայքային թերապիայի անհրաժեշտությունը:
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել լազերային բուժման

Լազերային միջամտությունը և մասնագիտական խորհրդատվությունը ցուցված են հետևյալ դեպքերում.
  • Բաց անկյուն գլաուկոմա, երբ դեղորայքային թերապիան բավարար չէ,
  • Նեղ կամ փակ անկյուն գլաուկոմայի առկայություն կամ դրա զարգացման բարձր ռիսկ,
  • Ներակնային ճնշման կտրուկ բարձրացումներ կամ անկայուն ցուցանիշներ,
  • Ակնակաթիլների նկատմամբ անտանելիություն կամ կողմնակի ազդեցությունների առկայություն,
  • Աչքի առաջային խոռոչի անկյան անատոմիական նեղացում՝ հաստատված գոնիոսկոպիկ զննմամբ,
  • Գլաուկոմայի բարդացած ձևերի կանխարգելման անհրաժեշտություն։
Ժամանակին կատարված լազերային միջամտությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն վերահսկել հիվանդությունը և պահպանել տեսողության որակը:

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։