Սուբկոնյուկտիվալ, պարաբուլբար և սուբտենոնային ներարկումներ

Աչքի որոշ հիվանդությունների դեպքում կաթիլները բավարար չեն, որովհետև դեղն անհրաժեշտ խտությամբ չի հասնում աչքի խորքային հյուսվածքներին։ Նման դեպքերում ակնաբույժը կարող է դեղը ներմուծել ներարկումով՝ ակնագնդի շուրջը։ Սուբկոնյուկտիվալ ներարկման ժամանակ դեղը ներմուծվում է շաղկապենու տակ, պարաբուլբարի դեպքում՝ ակնագնդի շրջակա հյուսվածքների մեջ, իսկ սուբտենոնայինի դեպքում՝ ակնագունդը պատող Տենոնի պատիճի տակ։ Այս ներարկումների ժամանակ ասեղը չի ներթափանցում ակնագնդի ներս, այդ պատճառով դրանք տարբերվում են ներակնային (ինտրավիտրեալ) ներարկումներից։ Բժիշկն ընտրում է ներարկման տեսակը, դեղամիջոցն ու կրկնությունների քանակը՝ ելնելով ախտորոշումից և հիվանդության ծանրությունից։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել ակնաբույժի

Ակնաբույժը կարող է նշանակել ներարկումներ հետևյալ դեպքերում՝
  • առաջային կամ միջին ուվեիտ
  • ծանր կերատիտ կամ եղջերաթաղանթի խոց
  • ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի (մակուլայի) այտուց՝ ուվեիտի կամ շաքարային դիաբետի ժամանակ
  • ուժեղ բորբոքում աչքի վիրահատությունից հետո
  • բորբոքում, որը չի մեղմանում կաթիլներով բուժման դեպքում
  • տեղային անզգայացում աչքի վիրահատությունների ժամանակ։
Ներարկումները նշանակվում են միայն ակնաբուժական զննումից հետո, այդ պատճառով աչքի կարմրության, ցավի կամ տեսողության նվազման դեպքում դիմեք ակնաբույժին՝ պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։