Բրախիոպլաստիկա

Բրախիոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է բազուկների շրջանում (ուսից մինչև արմունկ) ավելորդ մաշկի և ենթամաշկային ճարպաշերտի հեռացումը։ Այս վիրահատությունը հնարավորություն է տալիս շտկել բազուկների ներքին մակերեսի կախվածությունը և վերականգնել ձեռքերի համաչափությունը։ Մեդլայն Կլինիկայում միջամտությունը պլանավորվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հյուսվածքների առաձգականությունը և պացիենտի անատոմիական տվյալները։ Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Կախված ավելորդ հյուսվածքների ծավալից՝ կատարվում են վիրաբուժական կտրվածքներ բազուկի ներքին մակերեսով, որոնք թույլ են տալիս հեռացնել ավելցուկը և ձգել մաշկը։ Վիրաբուժական թիմն ապահովում է պացիենտի վիճակի մասնագիտական հսկողությունը բուժման բոլոր փուլերում։ Հետվիրահատական շրջանում պարտադիր է հատուկ սեղմող (կոմպրեսիոն) թևկապների կրումը, ինչը նպաստում է այտուցների նվազեցմանը և հյուսվածքների համաչափ ապաքինմանը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Բրախիոպլաստիկան դիտարկվում է հետևյալ դեպքերում կամ նշանների առկայության դեպքում.
  • Բազուկների շրջանում մաշկի զգալի կախվածություն, որն առաջացնում է «թևերի» էֆեկտ,
  • Քաշի կտրուկ նվազման հետևանքով առաջացած հյուսվածքների ավելցուկ բազուկների հատվածում,
  • Տարիքային փոփոխություններով պայմանավորված մաշկի տոնուսի և առաձգականության կորուստ,
  • Բազուկների շրջանում ճարպային կուտակումներ, որոնք չեն շտկվում մարզումների կամ դիետաների միջոցով,
  • Հագուստ կրելիս ֆիզիկական անհարմարավետություն՝ պայմանավորված ավելորդ մաշկային ծալքերով։
Ժամանակին կատարված վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս վերականգնել ձեռքերի կոնտուրները և բարելավել մարմնի գեղագիտական տեսքը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։