Բլեֆարոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որն իրականացվում է վերին կամ ստորին կոպերի շրջանում ավելորդ մաշկի, մկանային հյուսվածքի կամ ճարպային կուտակումների հեռացման նպատակով։ Այն թույլ է տալիս շտկել տարիքային փոփոխությունները, վերացնել կոպերի կախվածությունը և բարելավել աչքերի շրջանի գեղագիտական տեսքը։ Որոշ դեպքերում վիրահատությունն ունենում է նաև ֆունկցիոնալ նշանակություն՝ ազատելով տեսողական դաշտը ավելորդ մաշկի ծալքերից։ Մեդլայն Կլինիկայում միջամտությունը պլանավորվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով կոպերի անատոմիական կառուցվածքը։ Վիրահատությունն իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ՝ կախված միջամտության ծավալից։ Վիրաբուժական թիմն ապահովում է հետվիրահատական հսկողություն և տրամադրում համապատասխան հանձնարարականներ վերականգնողական շրջանի վերաբերյալ՝ հյուսվածքների լավացման և արդյունքի պահպանման նպատակով։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Բլեֆարոպլաստիկան ցուցված է հետևյալ դեպքերում կամ ախտանիշների առկայության դեպքում.
  • Վերին կոպերի արտահայտված կախվածություն (պտոզ),
  • Ավելորդ մաշկի առկայություն, որը ծածկում է կոպի բնականոն ծալքը,
  • Ստորին կոպերի շրջանում «պարկերի» կամ ճարպային ճողվածքների առկայություն,
  • Կոպերի շրջանում մաշկի լարվածության կորուստ և արտահայտված կնճիռներ,
  • Ավելորդ մաշկի ծալքեր, որոնք նեղացնում են տեսադաշտը,
  • Աչքերի շրջանի հոգնած տեսք, որը պայմանավորված է հյուսվածքների դեֆորմացիայով։
Ժամանակին կատարված վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս վերացնել գեղագիտական թերությունները և բարելավել աչքերի շրջանի տեսքը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։