Ֆեմորոպլաստիկա
Ֆեմորոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է ազդրերի շրջանում ավելորդ մաշկի և ենթամաշկային ճարպաշերտի հեռացումը։ Այս վիրահատությունը հնարավորություն է տալիս շտկել ազդրերի ներքին կամ արտաքին մակերեսի կախվածությունը և վերականգնել ոտքերի համաչափությունը։ Մեդլայն Կլինիկայում միջամտությունը պլանավորվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հյուսվածքների առաձգականությունը և պացիենտի անատոմիական տվյալները։
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Կախված ավելորդ հյուսվածքների ծավալից՝ կատարվում են վիրաբուժական կտրվածքներ աճուկային ծալքով կամ ազդրի ներքին մակերեսով, որոնք թույլ են տալիս հեռացնել ավելցուկը և ձգել մաշկը։ Վիրաբուժական թիմն ապահովում է պացիենտի վիճակի մասնագիտական հսկողությունը բուժման բոլոր փուլերում։ Հետվիրահատական շրջանում պարտադիր է հատուկ սեղմող (կոմպրեսիոն) հագուստի կրումը, ինչը նպաստում է այտուցների նվազեցմանը և հյուսվածքների համաչափ ապաքինմանը։
Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության
Ֆեմորոպլաստիկան դիտարկվում է հետևյալ դեպքերում կամ նշանների առկայության դեպքում.
- Ազդրերի շրջանում մաշկի զգալի կախվածություն և տոնուսի կորուստ,
- Քաշի կտրուկ նվազման հետևանքով առաջացած հյուսվածքների ավելցուկ ազդրերի հատվածում,
- Տարիքային փոփոխություններով պայմանավորված մաշկի առաձգականության անկում,
- Ազդրերի ներքին մակերեսների շփման հետևանքով առաջացած մաշկի պարբերական գրգռվածություն,
- Ոտքերի կոնտուրների անհամաչափություն, որը հնարավոր չէ շտկել մարզումների միջոցով։
Ժամանակին կատարված վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս վերականգնել ոտքերի կոնտուրները և բարելավել մարմնի գեղագիտական տեսքը։
Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։
Այս բաժնում դուք կգտնեք պատասխաններ հաճախ տրվող հարցերին՝ մեր ծառայությունների, աշխատանքային ժամերի, գրանցման կարգի և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1
Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա
Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43
Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ), սոցիալական քարտ և Երևանում քաղաքում բնակվելու մասին հավաստող փաստաթուղթ (անձնագրի մեջ նշված չլինելու դեպքում)։
Այո, Medline Clinic-ը համագործակցում է հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկյա ապահովագրական ընկերությունների հետ։
Առաջին այցի համար անհրաժեշտ է ունենալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ) և, եթե առկա է, ձեր ապահովագրական քարտը։ Եթե ունեք նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները, ցանկալի է դրանք ևս ներկայացնել։
Հետազոտությունների արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից, էլեկտրոնային փոստով (նախապես համաձայնություն տալով)։ Ավելի մանրամասն տեղեկատվություն տրվում է տեղում՝ ընդունարանում։
Մեդլայն Կլինիկի ամբուլատոր ծառայությունների աշխատանքային ժամերն են՝
Ռոստովյան մասնաճյուղ – երկ-ուրբ՝ ժամը 9:00-18:00, իսկ թերապևտի ծառայությունը՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրերին՝ ժամը 9:00-15:00։
Հալաբյան մասնաճյուղ – երկ-ուրբ՝ ժամը 9:00-18:00, շաբ՝ ժամը 9:00-15:00։
Պուշկին մասնաճյուղ – երկ-ուրբ՝ ժամը 9:00-18:00, շաբ՝ ժամը 9:00-15:00։
Այո՛, Medline Clinic-ը տրամադրում է նաև օնլայն խորհրդատվություններ որոշ մասնագետների կողմից։ Խորհրդատվության համար անհրաժեշտ է կապ հաստատել մեր ընդունարանի հետ և նախապես գրանցվել։