Լիպոսակցիա

Լիպոսակցիան վիրահատական միջամտություն է, որն իրականացվում է մարմնի որոշակի հատվածներում կուտակված ավելորդ ենթամաշկային ճարպաշերտի հեռացման նպատակով։ Այս միջամտությունը նախատեսված է մարմնի կոնտուրների շտկման և համաչափության վերականգնման համար, այլոչ թե ընդհանուր քաշի նվազեցման։ Մեդլայն Կլինիկայում լիպոսակցիան իրականացվում է մաշկի վրա կատարված փոքր անցքերի միջոցով, որոնցով ներմուծվում են հատուկ խողովակներ (կանյուլաներ)՝ ճարպային հյուսվածքը դուրս բերելու համար։ Միջամտության ծավալից կախված՝ կիրառվում է տեղային կամ ընդհանուր անզգայացում։ Վիրաբուժական թիմն ապահովում է պացիենտի վիճակի հսկողությունը վիրահատության ընթացքում և դրանից հետո։ Հետվիրահատական շրջանում պարտադիր է հատուկ սեղմող (կոմպրեսիոն) հագուստի կրումը, ինչը նպաստում է այտուցների նվազեցմանը և հյուսվածքների համաչափ ապաքինմանը։ Յուրաքանչյուր միջամտություն պլանավորվում է անհատական հետազոտությունների և պացիենտի անատոմիական տվյալների հիման վրա։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Լիպոսակցիան դիտարկվում է հետևյալ դեպքերում կամ ցուցումների առկայության դեպքում.
  • Տեղային ճարպային կուտակումներ որովայնի, ազդրերի, ծնկների կամ բազուկների շրջանում,
  • Դիետաների և ֆիզիկական վարժությունների նկատմամբ կայուն ճարպային օջախների առկայություն,
  • Կզակի շրջանում ավելորդ ճարպային հյուսվածքի առկայություն,
  • Մարմնի կոնտուրների անհամաչափություն,
  • Գինեկոմաստիա (տղամարդկանց մոտ կրծքագեղձի շրջանում ճարպային հյուսվածքի ավելցուկ)։
Ժամանակին կատարված վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս հեռացնել դժվար լուծվող ճարպային կուտակումները և բարելավել մարմնի գեղագիտական տեսքը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։