Ռինոսեպտոպլաստիկա

Ռինոսեպտոպլաստիկան համակցված վիրահատական միջամտություն է, որն իրականացվում է քթի արտաքին ձևի շտկման և միջնապատի ծռվածքի վերացման նպատակով։ Այն թույլ է տալիս միաժամանակ լուծել գեղագիտական խնդիրները և վերականգնել քթային բնականոն շնչառությունը, որը խաթարված է լինում անատոմիական դեֆորմացիաների պատճառով։ «Մեդլայն Կլինիկ»-ում միջամտությունը պլանավորվում է՝ հաշվի առնելով պացիենտի դեմքի անատոմիական առանձնահատկությունները և շնչառական ուղիների վիճակը։ Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Կախված կլինիկական դեպքի բարդությունից՝ կիրառվում է վիրահատական բաց կամ փակ եղանակը։ Վիրաբուժական թիմն ապահովում է հետվիրահատական մասնագիտական հսկողություն, ինչն անհրաժեշտ է հյուսվածքների լավացման և ֆունկցիոնալ արդյունքի կայունացման համար։ Յուրաքանչյուր միջամտություն իրականացվում է բժշկական սահմանված արձանագրությունների համաձայն։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Ռինոսեպտոպլաստիկան ցուցված է հետևյալ ախտանիշների կամ խնդիրների առկայության դեպքում.
  • Քթի միջնապատի ծռվածք՝ զուգակցված քթի արտաքին ձևի դեֆորմացիայով,
  • Քթային շնչառության մշտական դժվարացում, որը չի վերանում դեղորայքային բուժմամբ,
  • Քթի ձևի փոփոխություն և շնչառական խանգարումներ վնասվածքներից հետո,
  • Քթի բնածին անոմալիաներ կամ ակնհայտ ասիմետրիա,
  • Քթի արտաքին տեսքի հետ կապված դիսկոմֆորտ՝ շնչառական ֆունկցիայի պահպանման կամ բարելավման անհրաժեշտությամբ։
Ժամանակին կատարված վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս վերականգնել քթի ֆունկցիոնալությունը և հասնել դեմքի համաչափության։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։