Սեպտոպլաստիկա

Սեպտոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է քթի միջնապատի ծռվածքի շտկումը։ Քթի միջնապատը ոսկրային և աճառային հյուսվածքներից կազմված պատն է, որը քթի խոռոչը բաժանում է երկու մասի։ Դրա դեֆորմացիան կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի՝ վնասվածքների հետևանքով, ինչը հանգեցնում է շնչառական ֆունկցիայի խանգարման։ Մեդլայն Կլինիկայում միջամտությունն իրականացվում է քթի ներսից՝ առանց մաշկային արտաքին կտրվածքների, ինչը թույլ է տալիս վերականգնել միջնապատի անատոմիական ճիշտ դիրքը։ Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ՝ բժշկական սահմանված արձանագրությունների համաձայն։ Բժշկական թիմն ապահովում է հետվիրահատական հսկողություն, ինչն անհրաժեշտ է լորձաթաղանթի լիարժեք ապաքինման և բնականոն շնչառության վերականգնման համար։ Յուրաքանչյուր դեպք պլանավորվում է քթի խոռոչի զննման և անհրաժեշտության դեպքում համակարգչային շերտագրման տվյալների հիման վրա՝ ապահովելով միջամտության ֆունկցիոնալ արդյունավետությունը։
Գրանցվել առցանց

Երբ է անհրաժեշտ դիմել վիրաբուժական օգնության

Սեպտոպլաստիկան ցուցված է հետևյալ ախտանիշների կամ խնդիրների առկայության դեպքում.
  • Քթային շնչառության մշտական կամ պարբերական դժվարացում,
  • Քրոնիկական սինուսիտներ (հայմորիտ, ֆրոնտիտ), որոնք պայմանավորված են միջնապատի ծռվածությամբ,
  • Քթային հաճախակի արյունահոսություններ՝ լորձաթաղանթի չորացման կամ լարվածության պատճառով,
  • Ուժեղ խռմփոց կամ քնի ապնոէ (շնչառության կանգ քնի ժամանակ),
  • Դեմքի շրջանի ցավեր կամ գլխացավեր, որոնք կապված են քթի խոռոչում օդի շրջանառության խանգարման հետ։
Ժամանակին կատարված վիրահատական շտկումը հնարավորություն է տալիս վերականգնել լիարժեք շնչառությունը և բարելավել կյանքի որակը։

Ուղարկել հայտ

Լրացրեք հայտի ձևը, և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ։ Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ ծառայությունը, կպատասխանենք բոլոր հարցերին։

Օգտակար տեղեկություն

Հաճախ տրվող հարցեր

Որտեղ են գտնվում Medline Clinic-ի մասնաճյուղերը

Մեդլայն Կլինիկ Ռոստովյան մասնաճյուղ՝ Երևան, Ռոստովյան 17/1 Մեդլայն Կլինիկ Հալաբյան մասնաճյուղ՝ Երևան, Դավթաշեն 25Ա Մեդլայն Կլինիկ Պուշկին մասնաճյուղ՝ Երևան, Պուշկինի 43

Ովքե՞ր կարող են գրանցվել Medline Clinic-ում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Medline Clinic-ում կարող են գրանցվել Երևանի քաղաքում բնակվող քաղաքացիները։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ և բնակության մասին հավաստող փաստաթուղթ։

Արդյո՞ք Medline Clinic-ն աշխատում է ապահովագրական ընկերությունների հետ:

Այո, Medline Clinic-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների և մի շարք օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առաջին այցի համար:

Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և, եթե առկա է, ապահովագրական քարտը։ Ցանկալի է ներկայացնել նաև նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ հետազոտությունների արդյունքները:

Արդյունքները կարող եք ստանալ անձամբ՝ թղթային տարբերակով կլինիկայից կամ էլեկտրոնային փոստով՝ նախապես համաձայնություն տալով։

Որո՞նք են Մեդլայն կլինիկաների աշխատանքային ժամերը:

Մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00–15։00։

Արդյո՞ք հնարավոր է օնլայն խորհրդատվություն ստանալ:

Այո՛, որոշ մասնագետներ տրամադրում են օնլայն խորհրդատվություն։ Անհրաժեշտ է կապ հաստատել ընդունարանի հետ և նախապես գրանցվել։