Պրոկտոլոգիական Ծառայություն

Ուղիղ աղիքի և հետանցքի հետ կապված խնդիրները պահանջում են ոչ միայն բարձր մասնագիտական որակավորում, այլև առավելագույն դելիկատություն և փոխադարձ վստահություն։ Մեդլայն Կլինիկի պրոկտոլոգիական բաժանմունքն իրականացնում է հեմորոիդալ հիվանդության, հետանցքի ճաքերի, պարապրոկտիտների և այլ պաթոլոգիաների ճշգրիտ ախտորոշումն ու համալիր բուժումը։ Մեր փորձառու վիրաբույժ-պրոկտոլոգները կիրառում են բուժման նորագույն, նվազագույն ինվազիվ մեթոդներ, որոնք թույլ են տալիս խուսափել բաց կտրվածքներից և երկարատև հոսպիտալացումից։ Յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ապահովելով միջամտությունների անցավությունն ու բարձր էֆեկտիվությունը՝ համաձայն արդի միջազգային ստանդարտների։ Բուժման ողջ ընթացքն ուղղված է խնդիրների արմատական վերացմանը և պացիենտի կյանքի որակի ու հարմարավետության շուտափույթ վերականգնմանը։

Բաժանորդագրվել նորություններին
Բաժանորդագրվել նորություններին